Image result for ջրամբարՎեդու և Կապսի ջրամբարների գործարկումը զարկ կտա գյուղատնտեսությանը

Ջրային պաշարների պաշարների արդյունավետ օգտագործումը բազմագործոն համակարգ է, որը Հայաստանում անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, սոցիալական և բնապահպանական տեսանկյունից:

Ջրային պաշարները արդյունավետ օգտագործելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի ջրամբարների կառուցումը: Ջրամբարաշինության առավել խոշոր ծրագրերից են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարությունը: 2017 թվականին սկսվելու են Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները: Շինարարությունը տևելու է շուրջ 4 տարի, կառուցվելու է 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբար: Վեդու ջրամբարի գործարկումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգման տարածքների ծավալները և կատարել էլեկտրաէներգիայի տնտեսումներ:

Կապսի ջրամբարի նախագծման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Այս ջրամբարի շինարարությունը ևս կտևի 5 տարի՝ երկու փուլով: Այն թույլ կտա ընդգրկել ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածք: Կապսի ջրամբարի կառուցուցումը մեծապես կնպաստի Շիրակի մարզում գյուղատնտեսության զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել