«Ջոկոնդայի», «Խորհրդավոր ընթրիքի» հեղինակ, գեղանկարիչ, ճարտարագետ, քանդակագործ, ինժեներ, գիտնական. ահա թե ով է Լեոնարդո դա Վինչին: Սակայն ի՞նչ կարող ենք մենք ասել նրա անհատականության մասին: Օրինակ՝ գիտեի՞ք, որ Լեոնարդոն հավասարապես կարողանում էր օգտագործել իր երկու ձեռքերը և նաև դիսկլեկսիայով էր տառապում:

 

1. Լեոնարդոն ծնվել է Պիեռո դա Վինչիի ընտանիքում, ով հարուստ նոտար և հողագործ է եղել: Իսկ մայրը հասարակ գյուղացի Կատերինան էր: Լեոնարդոն ստացել է տնային լավ կրթություն, սակայն նրան անհրաժեշտ էին հունարենի և լատիներենի կանոնավոր պարապմունքներ:
2. Միլանի դատարանում, որտեղ քննվում էր Լեոնարդոյի գործը, նա ներկայացվում էր որպես երաժիշտ, այլ ոչ թե որպես նկարիչ կամ գյուտարար: Բանն այն է, որ Լեոնարդոն նաև քնար էր նվագում:
3. Վարկած կա, որ դա Վինչին հոմոսեքսուալ է եղել: Վերոկիոյի մագիստրատուրայում սովորելու ժամանակ նրան մեղադրանք ներկայացվեց մի տղայի հանդեպ բռնություն իրագործելու համար, սակայն դատարանն արդարացրեց նրան:
4. Տեսության համաձայն՝ հայտնի Մոնա Լիզան ժպտում է, քանի որ իմացել է իր գաղտնի հղիության մասին:
5. Ըստ այլ տարբերակի՝ այն ընթացքում, երբ Ջոկոնդան բնորդել է նկարչի համար, նրան զվարճացրել են երաժիշտներն ու ծաղրածուները:
6. Կա նաև երրորդ տեսությունը, ըստ որի՝ Ջոկոնդան Լեոնարդոյի ինքնադիմանկարն է:
7. Լեոնարդոն չի թողել ոչ մի դիմանկար, որը նրա արտաքինը ամբողջովին կնկարագրեր: Գիտնականները պնդում են, որ այն ինքնադիմանկարը, որը Լեոնարդոն արել է ծերության շրջանում (վերագրվում է 1512-1515 թթ.), ուղղակի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի առաքյալներից մեկի գլխի էսքիզն է եղել: Կասկածներ են առաջացել, որ սա նկարչի ինքնադիմանկարն է, XIX դարից ի վեր: Այդ կասկածը հայտնել է նաև Լեոնարդոյի խոշորագույն մասնագետներից մեկը՝ պրոֆեսոր Պիետրո Մարանին:
8. Ամստերդամի համալսարանի գիտնականները և ԱՄՆ-ից մասնագետները, ուսումնասիրելով Ջոկոնդայի ժպիտը նոր համակարգչային ծրագրերի միջոցով, բացահայտել են դրա «բաղադրությունը». ըստ տվյալների՝ այն պարունակում է 83% երջանկություն, 9% արհամարհանք, 6% վախ և 2% չարություն:
9. Բիլ Գեյթսը 1994 թ. 30 մլն դոլարով ձեռք բերեց Codex Leicester-ը՝ Լեոնարդոյի աշխատանքների հավաքածուն: 2003 թ. ի վեր այն գտնվում է Սիեթլի արվեստների թանգարանում:
10. Լեոնարդոն շատ էր սիրում ջուրը: Նա մշակել է ստորջրյա մեքենաների մի շարք մեխանիզմներ, շնչառական ապարատ: Լեոնարդոյի բոլոր գյուտերը մերօրյա ստորջրյա սարքավորումների հիմքն են կազմում:
11. «Ինչու է երկինքը կապույտ» հարցին այսօր կարողանում են պատասխանել անգամ երեխաները: Սակայն առաջին անգամ դրան պատասխանել է Լեոնարդոն: «Գեղանկարչության մասին» իր աշխատության մեջ նա գրել է. «Երկնքի կապտավուն գույնն առաջանում է օդի բաղադրության մեջ գտնվող լուսավոր մասնիկների շնորհիվ, որոնք գտնվում են Երկրի և նրա վերևում գտնվող խավարի միջև»:
12. Լեոնարդոն միաժամանակ հրաշալիորեն տիրապետում էր իր և՛ աջ, և՛ ձախ ձեռքերին: Նա տառապում էր դիսլեկսիայով (կարդալու կարողության խաթարում): Այս հիվանդությունը, որը կոչվում է «խոսքի կուրություն», կապված է ուղեղի ձախ կիսագնդի ակտիվության նվազման հետ: Ինչպես հայտնի է, Լեոնարդոն գրում էր հայելային միջոցով:
13. Ոչ շատ վաղ անցյալում Լուվրը ծախսել է 5,5 մլն դոլար՝ Ջոկոնդայի համար հատուկ պատկերասրահ կառուցելու համար: Այն զբաղեցնում է Կառավարական սրահի մեկ երրորդ մասը՝ 840 քմ: Այս որոշումը կատարվել է այն պատճառով, որ իտալացի գեղանկարիչների այլ աշխատանքների մեջ Մոնա Լիզայի դիմանկարը կորում էր, իսկ այցելուները երկար հերթ էին կագնում՝ գլուխգործոցը տեսնելու համար:
14. 2003 թ. դա Վինչիի «Madonna of the Yarnwinder» կտավը՝ 50 մլն դոլար արժողությամբ, գողացել են Շոտլանդիայի Դրումլանրիգի պալատից: Գլուխգործոցը կորել է Շոտլանդիայի ամենահայտնի հողատերերից մեկի՝ գերցոգ Բակլյուի տնից: Հետաքննությունների դաշնային բյուրոն անցյալ տարվա նոյեմբերին հրապարակել է արվեստի աշխարհում 10 ամենամեծ հանցագործությունների ցուցակը, որի մեջ այս գողությունը ևս եղել է:
15. Լեոնարդոն թողել է ստորջրյա նավակի, ինքնաթիռի շարժիչների, տանկի, կարի մեքենայի և թռչող մեքենայի մեխանիզմների նախագծեր:
16. 2000 թ. դեկտեմբերին բրիտանացի պարաշյուտիստ Ադրիան Նիկոլասը Հարավային Աֆրիկայում 3 հազար մետր բարձրությունից թռավ պարաշյուտով, որը պաատրաստվել էր դա Վինչիի էսքիզների հիման վրա: Այդ փաստի մասին գրում է Discover կայքը:
17. Լեոնարդոն մասնատում և հերձում էր դիակները, որպեսզի ավելի լավ իմանա ներքին օրգանների և մկանների տեղադրությունը: Դա օգնում էր նրան ավելի բնական կերպով պատկերել մադու մարմինը:
18. Դա Վինչին բուսակեր էր, այդ իսկ պատճառով ամեն անգամ շուկա գնալիս նա գնում էր վանդակներով թռչունների՝ հետագայում նրանց բաց թողնելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել