03 մարտի 2013թ., ք.Երեւան: Մարտի 4-ին՝ ժ. 17:30-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը՝ ժ. 18.00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս: 

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել