Картинки по запросу տտՏեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության այն ուղղություններից է, որը Հայաստանում բարձր ցուցանիշներ գրանցելու մեծ հեռանկար ունի: Ավելին՝ պետությունը հատուկ քաղաքականություն է տանում ՏՀՏ ոլորտի զարգացման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղը կարելի է առավել մրցունակ դարձնել ոլորտի հնարավորությունները հանրության համար ավելի մատչելի դարձնելու պարագայում, ինչի ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի մասնագիտությունների ուսուցման որակի բարձրացումը:

Այսպիսով՝ ՏՀՏ ոլորտի համար մրցունակ կադրերի պատրաստման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է Հայաստանում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա, որը կարող է խթանել համակարգչային գիտելիքների և հմտութունների զարգացումը: Ակադեմիայի հիմնումը հնարավորություն կտա ունենալու հայալեզու օնլայն դասընթաց, որից կարող են օգտվել նաև այլ կրթական հաստատությունների ուսանողները: Առցանց հայալեզու դասընթացը հայաստանյան իրականության պարագայում լիովին նորություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել