Հայտնի մարդկանց հետ կապված ամեն ինչ հետաքրքիր է թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական առումով և անգամ հագուստի: Այս անգամ BlogNews.am-ը ներկայացնում է հայ հայտնիների տոնական հագուստները՝ ինչ բրենդ են կրում, ինչ գույներ են նախընտրում և որքան գումար են վճարում իրենց հագուստների համար:

Նազենի Հովհաննիսյան

Այս անգամ որոշեցի չլինել երեկոյան զգեստով, ինչը որ սպասելի էր ինձնից: PanArmenian-ի մրցանակաբաշխությանը ես Արևիկ Սիմոնյանի KiveraNainomis դիզայներական հագուստներով էի, դրա համար այս անգամ որոշեցի չօգտվել Հայաստանում գործող դիզայներներից, չնայած նրանց շատ սիրում և հարգում եմ, այլ օգտվել արտասահմանյան հայտնի ապրանքանիշերից։ Նորաձևության տներից մեկից ես ընտրեցի այս կոմբինիզոն տարբերակը, որն այս տարվա ամենաառաջնային լուքերից է, ընդունված ու տարածված է: Իսկ այս կոմբինիզոնի առանձնահատկությունն այն է, որ նրա կտորը 3D պրինտ ունի, այսինքն՝ այն էկրանից պիտի տա մի քիչ ուրիշ տպավորություն, եթե իհարկե 3D ակնոց կրես: Չգիտեմ՝ ինչպես էր կադրում, բայց բեմում ես ինձ զգում էի շատ հարմարավետ հենց այս գունային գամմայով, որովհետև գիտենք՝ 2017թ-ը Հրեղեն աքաղաղի տարի է, ու ինձ համար աքաղաղն ասոցիացվում է կարմիրի հետ: Այս ընդհանուր ծաղկային հրավառությունը ևս տոնական տրամադրություն էր. ամբողջը իրար հետ փորձեցի համատեղել: Արժեքը չեմ նշի՝ հարգելով բոլոր այն մարդկանց, ովքեր օգտվում են տարբեր նորաձևության տներից և երբեք չեն նշում իրենց կրած հագուստի գինը: Էժան կամ փոքր արժեքի հագուստ չէր այն պարզ պատճառով, որ սա դիզայների վերջին հավաքածուից էր: Կոմբինիզոնը ռիսկային տարբերակ էր, բայց բախտս բերեց, ես նրան համապատասխանեցի, նա էլ՝ ինձ:

Յուլիա Ֆինկ

Հաղորդավարուհի, դերասանուհի Յուլիա Ֆինկը նշեց, որ հագուստը հայտնի բրենդի չէ. «Արտասահմանում եմ ձեռք բերել: Արժեքը չեմ նշի, իսկ զարդերիս հեղինակը ես եմ՝ YuliaFink accessories»: 

Էռնա Էլիզբարյան

Զգեստս մորաքույրս է ուղարկել Փարիզից: Անկեղծ ասած՝ արժեքը չգիտեմ, որովհետև, ինչպես նշեցի, նվեր է: Սակայն չեմ կարծում, որ ամեն դեպքում արժեքը կարևոր է: Եթե հագնում ես զգեստը, այն քեզ սազում է, ու դու էլ նրա մեջ հարմարավետ ես քեզ զգում, ուրեմն՝ ամեն ինչ ճիշտ է: Հավանեցի զգեստս միանգամից: Սիրում եմ այս ոճը: Դե իսկ կարմիրն էլ, գիտեք, աքաղաղի տարվան համահունչ է:

Սիմա Բաղդասարյան

Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը վերջերս սկսել է համագործակցել հայ դիզայներների հետ։ Նա կրում է The Muse-ի հեղինակած հագուստը. «Թավշյա հագուստն այս տարի շատ նորաձև է, ըստ իս՝ շատ գեղեցիկ զգեստ է՝ թավիշի և թեփուկների համադրությամբ: Զգեստս արժե 87.000 դրամ, oղերիս հեղինակը դիզայներ Անահիտն է, իր կողմից նվեր է, իսկ մատանիս Swarovski-ի է, արժե 89.000 դրամ, կոշիկներս ևս նվեր են, ուստի արժեքը չգիտեմ»:  

Ռիփփի

Երգչուհի, դերասանուհի Ռիփփին կրում էր սպիտակ կոստյում. «Հագուստս տղամարդու կոստյումին մոտ է կարված: Մտահղացումը իմն էր, ինչպես հիմնականում բոլոր հագուստներիս դեպքում: Կարվել է ատելյեում և արժեցել է 120.000 դրամ: Վաղուց սպիտակ կոստյում չէի հագել, դրա համար որոշեցի այսպես հագնվել»: 

Գայանե Ավետիսյան

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը կրում է սպիտակ զգեստ. «Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այս գույնը, գնել եմ Դուբայից, տեղի դիզայներներից մեկի հեղինակած հագուստն է: Ասեմ, որ էժան չէ»: Գայանեն նշում է, որ առհասարակ նախընտրում է հայ դիզայներների հագուստները, մանավանդ՝ Արփինե Կոշտոյանինը:

 

Քրիստինե Պեպելյան 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի և Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել