Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ի ցույց մի դրեք ձեր մարզական նախասիրությունները: Ցանկացած գոլային պահի ժամանակ մեկնաբանի ձայնի տոնայնությունից եւ մեկնաբանությունից կարելի է կռահել, թե ում երկրպագուն է վերջինս: Ինչքան հասկանում եմ, մարզական մեկնաբաններն էլ, ինչպես լրագրողները, պարտավոր են պահպանել չեզոքությունը, ինչը մեր, ինչու չէ նաեւ ռուսական եւ ուկրաինական հեռուստատեսություններում կարողանում են ապահովել մարզական ոչ բոլոր մեկնաբանները: Իսկ ֆուտբոլային հանդիպումների մասին պատմող ռեպորտաժներն էլ, ըստ այդմ, ստացվում են ոչ օբյեկտիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել