Похожее изображениеԻնչ հիշում եմ իշխանությունը, ընդդիմությունն ու ՀԿ սեկտորը ընտրական օրենսգրքով քննարկումների մեջ են: Վերջերս, ինչպես ընդդիմադիր մի քանի դեմքեր ֆիքսեցին, «պատմական համաձայնություն» են եկել իշխանության հետ՝ ընտրական պրոցեսներն առավել արդյունավետ, ժամանակակից միջոցներով վերահսկելու տեսանկյունից:

Ու մեկ էլ՝ ՀԿ սեկտորից հայտարարում են, թե իրենք չեն մասնակցելու այդ աշխատանքներին: Ես չգիտեմ, թե այդ ֆորմատով ով ում անունից է հանդես եկել ՀԿ-ների բլոկում, բայց ես այս ամենի տակ այլ բան եմ տեսնում:

Ստացվում է՝ ՀԿ-ների խնդիրն իրականում ոչ թե անհրաժեշտ տեխնիկական միջոցների ներդրումն է, արդյունավետ վերահսկողությունը ընտրություններում, այլ ստացվող դրամաշնորհներին տիրանալն ու այդ քաղաքականության մեջ գործելը:

Տարօրինակ ժողովուրդ ենք, շատ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե չգիտենք՝ ինչ ենք ուզում, ամեն դեպքում չէի ցանկանա ՀԿ-ներին նեղացնել, սակայն այս դեպքում ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում:

Կարևորը ընտրողի ձայնը պահելն է, այլ ոչ թե սեփական գրպանի մասին մտածելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել