EXCLUSIVE

Ինստագրամից հայտնի Ձյունիկն ունի 62,000 հետևորդ, ինքն էլ հետևում է 279 մարդու, որոնց շարքում են Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեները, Victorias secret-ի մոդելները և այլ համաշխարհային աստղեր: Ինստագրամի ակտիվիստները  Ձյունիկին  ճանաչեցին նրա հետաքրքիր լուսանկարներից և տեսանյութերից,  իսկ հեռուստադիտողը նրան  ճանաչեց  «Քարե դարդ»-ից:  

19-ամյա Ձյունիկը մեծացել է Շվեդիայում, հիմա սովորում է Ճարտարապետության և շինարարության 2-րդ կուրսի դիզայնի բաժնում: Օրերս Ձյունիկը նկարվել է BlogNews.am-ի ֆոտոշարքում և անկեղծ զրույց ունեցել:  

IMG_4800 copy75

Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու՞ Ձյունիկ

Մայրս, երբ տասնչորս տարեկան էր, մի գիրք էր կարդացել, որտեղ հերոսուհու անունը Ձյունիկ էր: Գրքում նկարագրվում էր, թե որքան  հիասքանչ տեսք ուներ հերոսուհին, մայրիկս էլ որոշել էր՝ երբ մեծանա և աղջիկ ունենա, անունը Ձյունիկ է դնելու: Ընկերներս ինձ կրճատ ասում են՝ Ձյուն, անվանս հետ կապված հումորներ էլ են անում, օրինակ՝ ասում են՝ Փաթիլ, Կարկուտիկ, անգամ՝ Ծյունինգ: Փոքր տարիքում շատ էի նեղվում, իսկ հիմա հպարտանում եմ. շատ օրիգինալ անուն ունեմ:  

IMG_4763 copy

Ինստագրամում հայտնի լինելու պատճառն էլ իմ անունն է

Շատ մարդկանց հետաքրքիր է՝ ով է Ձյունիկը: Ինստագրամս բացել եմ երեք տարի առաջ, ինձ շատ հետաքրքիր էր, քանի որ այդ ժամանակ համարյա նորություն էր: Սկսեցի փոսթեր անել, հետևել հոլիվուդյան շոու բիզնեսի արտիստներին և ցանկանում էի նմանվել նրանց: Գրեթե ամեն օր նոր նկար էի տեղադրում, իսկ ակտիվությունը սկսեց այն ժամանակ, երբ սկսեցի ընկերներիս մոտ ֆոտոսեսիաների գնալ, և այդ լուսանկարները Ինստագրամի տարբեր էջեր սկսեցին վերցնել և տարածել:

Նկարներս մշակելու համար ամենաշատը օգտագործում եմ  aden ֆիլտրը

Հաճախ եմ լուսանկարներ տեղադրում, բավականին ակտիվ եմ և սիրում եմ նկարներս մշակել Aden ֆիլտրով: Բոլորս էլ ունենք սիրելի արտիստներ, որոնցից հաճախ օրինակ ենք վերցնում, բայց պետք է որոշ չափով առանձնանալ: Անգամ իրականության մեջ, եթե ուզում ես առանձնանալ, պետք է տարբերվես:

Իմ ֆան էջերը բավականին շատ են

Մինչև «Քարե դարդ»-ը երկու ֆան էջ ունեի, իսկ հիմա բավականին շատացել են: Երբ տեսնում էի, որ էջ է բացվել, խնդրում էի, որ փակեին, քանի որ ես աստղ չեմ, որ ինձ համար ֆան էջեր բացեն: Երբ գրում էի, հաճախ ուրախանում էին, որ պատասխանել եմ, և իմ պատասխանը հրապարակում էին իրենց էջում: Հետո հասկացա, որ դրանից խուսափելը դժվար կլինի:

 IMG_4783 copy1

 IMG_4892 copy23445

Վերջին շրջանում շատ են լինում առաջարկներ ինչ-որ բան գովազդելու

Լինում են այնպիսի առաջարկներ, որոնց չեմ համաձայնվում, քանի որ տվյալ բանը ինձ դուր չի գալիս: Իմ Ինստագրամում գովազդ տեղադրելու համար ամենաքիչը պետք է վճարել 100.000 դրամ։ Դա կախված է նրանից, թե ինչ պետք է գովազդեմ, և որքան պետք է իմ էջում մնա: Ես սքրինշոթեր չեմ տեղադրում, քանի որ կարծում եմ՝ դա փչացնում է էջը: Եթե զգամ, որ անորակ բան է, երբեք չեմ գովազդի: Անգամ հագուստ գովազդելիս, եթե նայեմ, որ չի համապատասխանում իմ ոճին և նախասիրություններին, չեմ համաձայնվի գովազդել:

Ես ոչինչ իմ արտաքինի մեջ չեմ փոխել

Երբ տեսա, որ Ինստագրամում էջ է բացվել, որտեղ հայտնվել էին նաև իմ լուսանկարները, շատ հանգիստ եմ արձագանքել, քանի որ գիտեմ՝ արտաքնային փոփոխություններ չեմ արել, իսկ ինչ վերաբերում է ինձ պաշտպանողներին, շատ ուրախ եմ և շնորհակալ նրանցից: Ես ոչ թե նեղվել էի նրա համար, որ նման բան է հայտնվել համացանցում, այլ այն բանի, որ իմ ծանոթներից են ուղարկել: Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր ուզում են, որ դու այդպես երևաս: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ես ինչպիսին եմ: Իմ դպրոցական տարիների նկարներից էին տեղադրել, և արդեն պարզ է, որ համադասարանցիներիցս էին ուղարկել:

kcas 1

Դպրոցում ինձ ոչ մեկ չէր սիրում

Ես մեծացել եմ Շվեդիայում, ինը տարեկանում եկանք Հայաստան: Երբ ընդունվեցի դպրոց, ինձ սկզբում շատ էին ուշադրություն դարձնում, բայց մի շրջան եկավ, որ ինձ ոչ մեկ չէր սիրում: Երբ մի քիչ մեծացանք, չկար դասարանում մի մարդ, որ ինձ սիրեր, ինձ միշտ նեղացնում էին, գալիս, ինձ ասում էին՝ դասամիջոցներին դուրս չգաս, ես խոսքի իրավունք չունեի, անգամ երբ ինչ-որ տեղ էին գնում, ինձ չէին ասում: Ինձ շատ էին նեղացնում, դասերից հետո գալիս էի տուն և լաց էի լինում: Հիմա, երբ մի քիչ մեծացել և ինչ-որ աստիճանի եմ հասել, զգում եմ, որ նույն այդ մարդիկ ինձ հիմա այլ ձևով են ընդունում:

kcas 14

Ընկերներ քիչ ունեմ

Մոտիկ մարդիկ շատ չեն լինում, իմ կողքին այնպիսի մարդիկ են, ովքեր ինձ համար աշխարհ արժեն: Ես առանց նրանց իմ կյանքը չեմ պատկերացնում:  

«Քարե դարդ»-ից հետո ամեն ինչ փոխվեց

Ինձ գրեց Վաչե Թովմասյանը և առաջարկեց դեր: Գնացի քասթինգի, փորձեցի և ինքս ինձ վրա զարմացա, որ ստացվեց: Ես Լոլոյի կերպարում եմ, ով հիմար բաներ չունի, խելացի է, ամեն ինչ փորձում է հարթել: Ես միշտ հետևում եմ իմ խաղին, մանավանդ հիշում եմ, թե ինչպես էի սպասում առաջին եթերին իմ մասնակցությամբ: Ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ էկրաններից այն կողմ ես ինձ երբեք չէի տեսել: «Քարե դարդ»-ում նկարահանվելուց հետո ամեն ինչ փոխվեց, սկսեցին ինձ ավելի շատ ճանաչել:  

 kcas

Տղաների կողմից ուշադրությունը շատ է

Կարող եմ պարզապես տանը նստած լինել, մեկ էլ դռան զանգը տան և հետաքրքիր անակնկալ բերեն: Շատ շնորհակալ եմ բոլորից, իսկապես հաճելի է, բայց վերցնելիս ասում եմ, որ սա պարզապես հարգանքի նշան է, քանի որ հասկանում եմ՝ մարդիկ ինչ-որ քայլեր են ձեռնարկել դրա համար, և փորձում եմ նրանց չնեղացնել:  

 

Երազում եմ լավ մայր դառնալ, իմ մայրիկի նման

Շատ եմ ուզում իմ մայրիկի նման լինել, կարծում եմ՝ աշխարհում ամենակարևոր առաքելությունն է: Հիմա այն տարիքում եմ, որ կարող եմ Ինստագրամ պահել, բայց երբ ամուսնանամ, իհարկե, առաջինը ինձ համար կլինի իմ ընտանիքը: Ապագայում ուզում եմ լինել լավ մասնագետ, հագուստի խանութ բացել, էլի ունեմ նախաձեռնություններ, որոնք կիրականացնեմ: Ուզում եմ մագիստրատուրան Գերմանիայում սովորել, հույս ունեմ, որ կստացվի:

IMG_4838 copy1 IMG_4936 copy

IMG_5012 copy IMG_5016 copy

IMG_5034 copy IMG_5069 copy

IMG_5091 copy IMG_5095 copy

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան
Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել