Image result for տնտեսական աճFitch Ratings գործակալությունը վերանայել է ՀՀ-ի մասին կանխատեսումները

Fitch Ratings գործակալությունը աշխարհի առաջատար երեք մեծ վարկանիշային գործակալութուններից է՝ Moodys-ի եւ Standard & Poors-ի հետ միասին: Գործակալությունը համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրել տեղեկատվություն երկրների տնտեսության ռիսկերի և առկա տարբեր ցուցանիշների վերաբերյալ:

Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի բանկային համակարգին վերաբերող 2016 թվականի «բացասական» կանխատեսումը և շնորհել է «կայուն» կանխատեսում՝ 2017 թվականի համար։ Կանխատեսման վերանայումը կապված է գործակալության այն սպասումների հետ, որ արտաքին առևտրով պայմանավորված շարունակական առողջ տնտեսական աճը կնպաստի բանկային ոլորտի և ակտիվների որակի աստիճանական բարելավմանը։

Գործակալությունը լավատես է նաև Հայաստանի տնտեսական աճի հարցում։ Ըստ գործակալության՝ 2016 թվականին Հայաստանում կգրանցվի 3.5% տնտեսական աճ, իսկ 2017-2018թթ.` տնտեսական աճը կլինի 3.6%-ի սահմաններում։ Նշենք, որ գործակալության այս կանխատեսումները բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, քանի ներդրողները մեծապես հաշվի են նստում հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել