Թենեսիում Էրիկ Շմիդտ Մաթցենը, որը արդեն վեց տարի է՝ Սանտա Կլաուս է աշխատում, կատարել է անբուժելի հիվանդ 5-ամյա տղայի ցանկությունը` մահվանից առաջ այցելելով նրան։ 

Շմիդտը պատմել է, որ տղային հանձնել է նվերն ու ամուր գրկել, ինչից հետո երեխան մահացել է։

- Երբ ես զգացի, որ կյանքը լքում է նրան, արցունքներս հոսեցին, ես նայեցի պատուհանին ու լսեցի նրա մոր հուզված բացականչությունը,- ասել է նա։- Ես ծնողներին ասացի՝ եթե դուք գիտեք, որ նա մահանում է, դուրս եկեք միջանցք, ես էլ հետո կգամ ու կլացեմ ձեզ հետ միասին։

Փոքր երեխաների համար դժվար է հասկանալ, թե ինչ է մահը, բայց նրանք գիտեն, որ Սուրբ ծնունդը ուրախություն է։ Այդ տղային ավելի շատ հուզում էր այն, որ ինքը բաց կթողնի Սուրբ ծնունդը, քան այն, որ մահանում է։

Տղան նրան հարցրել էր, թե ուր է ինքը գնալու մահից հետո ու ի պատասխան լսել, որ Սանտայի էլֆ է դառնալու։ Հետո նա գրկել էր Սանտային ու հարցրել․ «Սանտա դու կարո՞ղ ես օգնել ինձ»։ Մի վայրկյան անց նա մահացել էր Սանտա Կլաուսի գրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել