Ռիշտա կամ գվինեական որդ մակաբույծ կլոր որդ, որն առաջացնում էդրակունկուլոզ ճիճվային հիվանդություն։ Հարուցիչը նեմատոդների racunculus medinensis դասի (տեղադրվում է հիմնականում ենթամաշկային ճարպաշերտում)։ Էգի երկարությունը 32-120 սմ է, արուինը՝ մինչև 4 սմ, լայնությունը՝ 0,5-1,7 մմ։ Հիվանդանում են մարդը և որոշ կենդանիներ (շուն, շնագայլ և այլն)։ Տարածված է Աֆրիկայի, Հնդկաստանի, Արաբական թերակղզու, Իրանի, Բրազիլիայի մի շարք շրջաններում։ ԽՍՀՄ-ում նկատվել է Միջին Ասիայի հանրապետություններում, որտեղ 1932 թվականից հետո դեպքեր չեն գրանցվել։

Հարուցիչի վերջնական տերը մարդն է, հազվադեպ՝ շունը։ Միջանկյալ տերերը քաղցրահամ ջրերում ապրող ցիկլոպներն են, որոնց օրգանիզմում որդի թրթուրները զարգանում են։ Մարդը վարակվում է այդ ցիկլոպները ջրի հետ կուլ տալով։ Վարակումից 9-14 ամիս անց առաջանում են ալերգիական երևույթներ (եղնջացան, շնչահեղձության նոպաներ և այլն), սրտխառնոց, փսխում, լուծ, ուշաթափություն և այլն։ Մաշկի վրա՝ որդի տեղադրության հատվածում, գոյանում է բուշտ, որը մի քանի օր անց պատռվում է և բացվածքում երևում որդի գլխիկը։ Ջրի հետ շփվելիս (լողանալիս) ախտահարված հատվածից որդի թրթուրներն անցնում են ջրի մեջ։

Դրակունկուլոզը կարող է բարդանալ ձուսպապարկի բորբոքումով, որդերի անշարժացմամբ են։

Բուժումը՝ որդի վիրաբուժական հեռացում, հակաալերգիական և հակաբորբոքային միջոցներ։ Կանխարգելումը՝ ջրամատակարարման աղբյուրների սանպահպանության կանոնների կիրառում։

Դրակունկուլյոզը՝ գվինեական որդի հիվանդությունը, տասնամյակներ շարունակ իր տիրապետության տակ է պահել Աֆրիկան։ Հիվանդությամբ տառապողները կարծես սարսափ ֆիլմից լինեն։

Ինֆեկցիան մարդու օրգանիզմում հայտնվում է գվինեական որդի մակաբույծ պարունակող ջուր խմելիս։ Մեկ տարվա ընթացքում օրգանիզմում զարգանում է բավականին երկար որդ, որից հետո դուրս է գալիս օրգանիզմից՝ սովորաբար ոտքերից։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։

1986 թ. Աֆրիայում և արևմտյան Ասիայում հիվանդացության 3.5 մլն դեպք է արձանագրվել։ Ներկայումս հայտնի է 126 դեպքի մասին Հարավային Սուդանի, Մալիի, Չադի և Եթովպիայի հեռավոր շրջաններում։

Որդերի դուրսբերումը կատարվում է փայտիկների միջոցով։ Գործընթացն այրոց է առաջացնում, մարդիկ վազում են դեպի ջրերը, սակայն այդ կերպ որդերը տարածվում են։ Աֆրիկան որդերի դեմ պայքարում է՝ կանխելով դրանց հայտնվելը ջրային ռեսուրսներում։ Մակաբույծի դեմ պատվաստանյութ չկա։

guineaworm1

guineaworm2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել