EXCLUSIVE

Դերասանուհի Ելենա Վարդանյանը հեռուստատեսությունում դադար է վերցրել, փոխարենը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է, որ նկարահանվել է նոր տեսահոլովակում, որտեղ հանդես է գալիս երգչուհու կարգավիճակում: 

«Տաղանդավոր և երիտասարդ  DJ EGO-ն ինձ դեռ վաղուց առաջարկել էր միասին համագործակցել: Ես երգչուհի չեմ և չեմ էլ փորձում դառնալ, պարզապես ինձ դուր եկավ, թե ինչպես է նա վերաբերվում իր աշխատանքին, և թե ինչ երգ է ստացվելու»,- մանրամասնում է Ելենան:

«Շատ հավանեցի գաղափարը և որոշեցի երգել: Ես երգում եմ թատերական ներկայացումներում, բայց նման մեծ մասշտաբային փորձ, իհարկե, չէր եղել: Իմ և DJ EGO-ի համար սա առաջին տեսահոլովակն էր, հույս ունենք, որ կսիրվի: Երգն արել ենք, որպեսզի մի քիչ դրական և ուրախ լիցքեր փոխանցենք, առանձնապես լուրջ բան չկա»: 

Հունվարին արդեն կլինի Ելենա Վարդանյանի և DJ ЕGO-ի «Թե հոգնել ես» երգի պրեմիրան: Երգի խոսքերի հեղինակը Գոհար Հունանյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մարտիրոսյանը: 

Դերասանուհու հետ ամփոփեցինք նաև տարին. «Մեզ համար ավանդույթ է Նոր տարին անցկացնել ընտանիքի հետ, հավաքվում ենք բոլորս իրար հետ և նշում: Ինչ վերաբերում է նոր նախագծերին, դեռ նորություններ չունեմ, առաջարկներ եղել են, բայց դրանք ինձ մի քիչ չեն բավարարել: Այս շրջանում ես զբաղված եմ թատրոնում»,-եզրափակեց Ելենան: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել