Սերիալներից հայտնի դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջերս հաճախակի է լուսանկարներ հրապարակում երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Լուսանկարները առիթ հանդիսացան կարծել, որ Տաթևի ու Ռիչարդի միջև սիրային հարաբերություններ են: Պարզելու համար՝ ինչն ինչոց է, BlogNerws.am-ը զրուցել է դերասանուհու հետ և որոշ հարցեր հղել նրան:
«Իմ վերջին լուսանկարները շատերի համար առիթ դարձան՝ կարծելու, որ իմ ու Ռիչարդի միջև ինչ-որ բան է տեղի ունենում: Սակայն պիտի ասեմ, որ այդ կապը զուտ ստեղծագործական է: Ես և Ռիչարդը համատեղ երգ ենք ստեղծել, որն արդեն գտել է իր կատարողին, սակայն անուններ տալ չեմ կարող, երգի կատարողը անձամբ մոտ 20 օրից կհայտարարի երգի մասին»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին:
Հավանաբար խոսքը այն նույն երգի մասին է, որը Ռիչարդ Մադլենյանն ու սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը ստեղծել էին մոտ երկու տարի առաջ, բայց այդպես էլ չգտնվեց որևէ մի կատարող, ով կցանկանար գնել երգը: Այն ժամանակ Ռիչարդ Մադլենյանն ասել էր. «Շատ սիրուն երգ է, բայց քանի որ մեր շոու բիզնեսի կանոնները հիմա փոխված են, դա ոչ մեկին չի հետաքրքրում որպես ստեղծագործություն։ Գուցե ինչ-որ ժամանակ մեկին հետաքրքրի։ Լավ ստեղծագործություն է, երևի մի օր կգտնի իր տիրոջը»:
Փաստորեն՝ այդ ժամանակը եկել է: