Image result for հհկԸնտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն գործի է դրել իր բոլոր կեղտոտ մեխանիզմները՝ իր ուզած արդյունքին հասնելու համար։ Նախ՝ ընդունվեց կուսակցությունների մասին նոր օրենքը, որով անհամեմատ հեշտացվեց նոր կուսակցություն հիմնելու գործընթացը։ Եթե Հայաստանում կուսակցական ինստիտուտը լուրջ ընկալվեր, իշխանությունը երբեք չէր ընդունի նման օրենք՝ իր մրցակիցներին շատանալու հնարավորություն տալով։ Բայց ՀՀԿ-ն շատ լավ գիտի իր իսկ կողմից գլխավորվող քաղաքական ցածր մշակույթն ու վատ ավանդույթները Հայաստանում և ակտիվորեն բուծում է «ձայն խլող» մանր ու միջին կուսակցություններ՝ ընտրություններին իր քիչ թե շատ հավակնոտ մրցակիցներին տապալելու համար։
Երկրորդ՝ ՀՀԿ-ն ոչ միայն ստեղծում է մի քանի հոգանոց կուսակցություններ, որոնք իրեն դեռ պետք են գալու ընտրություններում, այլ քաղաքականություն է վերադարձնում ընդդիմադիր դաշտի ուրվականներին, քանի որ այդ ուրվականներին դեռևս հավատացողներ կգտնվեն։
Մնում է այս շղթայից դուրս ուժերը կարողանան ճիշտ վերադասավորվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել