Картинки по запросу Ֆիլիպ ԿիրկորովՖիլիպ Կիրկորովին Բաքվում առաջարկել են՝ «Erməni Filipp, rədd ol!»

Իրեն բուլղարացի համարող, ռուսաստանյան էստրադայի «թագավոր» Ֆիլիպ Կիրկորովի Բաքվի համերգը սկանդալներով է ուղեկցվել։ Սեփական ազգությունն ուրացող և թրքասեր սույն անհաջող երևույթը վերջապես իրականացրեց սեփական երազանքը՝ ամեն գնով Բաքվում համերգ տվեց։ Սակայն այն հանդարտ չանցավ։ Բաքվի Crystal Hall են թափանցել ֆաշիստական հայացքներով հայտնի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները և համերգի ժամանակ բղավել՝ «Հայազգի Ֆիլիպ, կորչի այստեղից» («Erməni Filipp, rədd ol!»)։ Ոստիկանների և Ֆիլիպի այցի դեմ բողոքողների միջև տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով վերջիններիս 10 ներկայացուցիչներ ձերբակալվել և տեղափոխվել են Բաքվի Սաբայիլի շրջանի 8-րդ ոստիկանական բաժանմունք։ Հայազգի Պետրոսի բուլղարացի որդի Ֆիլիպին Բաքվում հիշեցրել են իր իրական ծագումը և առաջարկել «ՌԱԴ լինել»։ 
Հ.Գ. Շատ ափսոս, որ կան մարդիկ, որ հիշում են սրա իրական ծագումը։ Բայց մի բան է ինձ հետաքրքիր։ Այս ազգուրացը նաև չի հիշատակում իր մոր ազգությունը։ Հանելուկ է։ Ինչպե՞ս կարող է ազգությամբ հայ հորից և հրեա մորից ծնվել բուլղարացի։ Սրա պատասխանը երևի գիտի միայն Ֆիլիպ Կիրկորովի նմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել