Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհըSlaq.am-ը գրում է.

Ռուսաստանի զինված ուժերը Հալեպում կազմակերպել են հումանիտար միջանցքով բնակչության զանգվածային տարհանումը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը:

«Հաշտեցման ռուսական կենտրոնը կազմակերպել է Հալեպում հումանիտար միջանցքով խաղաղ բնակիչների դուրս բերման գործընթացը: Նրանք տեղափոխվել են առավել անվտանգ շրջաններ»,-ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դուրս բերված քաղաքացիները տեղակայվում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանք ապահովվում են սնունդով: Նրանց տրամադրվում է բժշկական օգնություն:

Խաղաղ բնակիչների դուրս բերման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհը Հալեպի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Սիրիայում ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ Սիրիայի զինված ուժերը շարունակելու են ազատագրել Հալեպի արեւելյան հատվածը խաղաղ բնակիչներին դուրս բերելուց հետո: Զինյալները կոչնչացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել