Բաղադրիչներ
- լոլիկ - 30 հատ(մանր)
- սոխ կանաչ - 5-6 ճյուղ
- ծովախեցգետնի ձողիկներ - 240գր
- մայոնեզ - 200մլ
- մանանեխ - 1ճ/գդ
- պանիր քերած - 200գր
- սխտոր - 2 պճեղ
Պատրաստման եղանակ
- Լվանում ենք լոլիկները և վրան խաչաձև կտրվածք անում:
- Առանձին ամանի մեջ խառնում ենք մանր կտրատված ծովախեցգետնի ձողիկները, քերած պանիրը, ճզմած սխտորը, մանանեխն ու մայոնեզը:
- Ստացված միջուկով լցոնում ենք լոլիկները:
- Շարում ենք լոլիկները ափսեի մեջ տակը դնում կանաչ սոխը և մատուցում:
Մատուցելուց առաջ օրիգինալ աղցան կակաչները կարող եք զարդարել կտրատված վարունգով կամ ափսեի մեջ շարել մսի տեսականի:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A1%D5%B2%D6%81%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել