Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի լավագույն 6 մասնակիցները՝ Իջին, Արծվիկ, Սյուզաննա, Վահե, Մարտա և Լյուսի։ Հենց նրանցից մեկը ազգային ընտրության արդյունքում կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում։ Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի պաշտոնական կայքէջից: Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Առաջին ալիքի եթերում մեկնարկած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրել և ամբողջ ընթացքում ուղղորդում են «Եվրատեսիլ»-ի նախորդ տարիների հայաստանյան մասնակիցները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան և Եսայի Ալթունյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել