«Ասում են, թե Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել` հեռացող յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը: Օրինակ, վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնավարման բառացիորեն վերջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՊԵԿ համակարգի տարբեր «յուղոտ» պաշտոններում ինչ-ինչ պատճառներով նոր մարդկանց նշանակելու մասին:

 

Եվ հիմա ՊԵԿ նոր նախագահը զբաղված է նաև դրանցից ազատվելու խնդրով: Ասում են` իր հովանավորյալից ավելի հեռուն է գնացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս մինչ հեռանալը հասցրել է (գուցե ոչ միայնակ) սեփականաշնորհել հանքավայրեր, որոնցից մեկը ոսկու հանք է (ասում են` Վայոց ձորում): Իսկ ներկայիս վարչապետն ասում է, թե «աչքը կարա կշտանա»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել