Ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն որոշել է ծննդաբերել Մայամիում: Ատլանտյան օվկիանոսի ափին իր հանգիստը վայելող ապագա մայրիկը հարցազրույց է տվել «Hello» ամսագրին ու, իհարկե, ցուցադրել կլորացած փորը:):

Ժաննա Ֆրիսկեն


38-ամյա Ֆրիսկեի ընտրյալն ու առաջնեկի հայրը հայտնի հաղորդավար 30-ամյա Դմիտրի Շեպելեւն է: Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ, երգչուհին էլ սպիտակ զգեստի ու շքեղ հարսանիքի մասին չի երազում. «Ես ու Դիման այլ կերպ ենք մտածում. միասին լինելու համար մեզ ԶԱԳՍ-ի կնիքներ պետք չեն: Մենք երջանիկ ենք, իսկ ամենակարեւորն էլ հենց դա է»:

Դմիտրի Շեպելեւը եւ Ժաննա Ֆրիսկեն


Ժաննան նշել է, որ ինքն էլ յուրաքանչյուր կնոջ պես երազել է մայրանալու մասին. «Բայց մի բան է երազել, մեկ այլ բան` պլանավորել, երրորդի դեպքում էլ ճակատագիրն է իր գործն անում: Հղի լինելուս մասին իմացել եմ հանգստից վերադառնալուց հետո: Շատ ուրախ եմ, շատ սպասված բալիկ է, բայց անկեղծ ասած` ոչ պլանավորված»:

Ժաննա Ֆրիսկեն


Երեխային խնամելու հարցում աստղային մայրիկին օգնելու են քույրն ու մայրը. «Այլապես շատ բարդ կլինի ինձ համար: Երեխայիս սեռը չենք պարզել. տարբերություն չենք դնում եւ սիրով կընդունենք Աստծո պարգեւած զավակին»: 

Խոսելով Մայամի տեղափոխվելու պատճառների մասին` Ժաննան հետեւյալն է ասել. «Մոսկվայում շատ դժվար էր: Նախ` կլիման հարմար չէր, բացի այդ, նյարդայնանում էի ուշադրության կենտրոնում եւ դեղին մամուլի թիրախ լինելուց: Ամեն ինչի սովոր եմ, բայց այլեւս մեծ պատասխանատվություն եմ կրում բալիկիս համար»:

Ժաննա Ֆրիսկեն


Ֆրիսկեն ասել է, որ համատեղելու է աշխատանքն ու ընտանեկան կյանքը, չի մոռանալու նաեւ զբաղվել սիրելի հոբբիներով ու ճանապարհորդելու է:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն եւ Դմիտրի Շեպելեւը

Դմիտրի Շեպելեւը եւ Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա ՖրիսկենԺաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Ժաննա Ֆրիսկեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել