ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի ու Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մ։ 
 
Տաշիրի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ 
 
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: 
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել