Tert.am-ը գրում է.

 Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով դեկտեմբերի 8-ին Decon International GmbH/Consulectra Unternemensberatung GmbH (Գերմանիա) համատեղ ձեռնարկության հետ կնքվել են «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրեր։
 Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և  հասարակայնության  հետ կապերի բաժին։
 «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների համար կնքված պայմանագրի գինը կազմել է շուրջ 1 մլն եվրո, «Աշնակ» ենթակայանինը՝ 339,4 հազար եվրո։

  Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթակայանների վերակառուցում։ Այդ նպատակով արդեն իսկ կնքվել են պայմանագրեր նաև կապալառու կազմակերպությունների հետ։
  Այս փուլում ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները։ Շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա առաջին կեսին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել