Ճապոնիան յուրահատուկ երկիր է՝ գեղեցիկ բնությամբ և մշակույթով: Միևնույն ժամանակ այնտեղ բնակվում են ճարպիկ մարդիկ, ովքեր ստեղծում են ամենաանհավանական իրերը: Այդ իրերը գոյություն ունեն միայն ու միայն Ճապոնիայում, ուրիշ ոչ մի տեղ այդպիսիներին հանդիպել չեք կարող:

 

Ավտոբենզալցակայաններ

Ճապոնիայում խողովակները, որոնցով վառելիք է մատակարարվում մեքենային, ճկուն են և կախված են վերևից: Սա թույլ է տալիս խուսափել այն տհաճ դեպքերից, երբ խողովակը չի հասնում մեքենային:

 

Սննդի ավտոմատներ

Ճապոնացիները խնայում են ժամանակը: Երևի հենց դրա համար էլ ստեղծել են ոչ միայն չիպսերով և շոկոլադներով լի ավտոմատներ, այլ նաև տապակած կարտոֆիլով, խաշած ձվերով, մակարոններով և անգամ կենդանիների համար հատուկ կերերով:

 

Կոմպակտ ավտոկայանատեղիներ

Ճապոնիայում բնակվում է մոտ 127 մլն մարդ, այդ իսկ պատճառով տարածքի խնայողաբար օգտագործումը կարծես պարտականություն լինի նրանց համար: Օրինակ՝ սուպերմարկետներին կից կարող եք գտնել այ այսպիսի երկհարկանի, հարմար ավտոկայանատեղիներ:

 

Ըմպելիքներ՝ կույրերի համար

Տեսողությունը կորցրած մարդիկ նունպես պետք է ինչ-որ ձևով կարողանան տարբերել, թե ինչ ըմպելիք է լցված մետաղյա տարայի մեջ: Այդ հարցով ճապոնացիներն արդեն զբաղվել են. այս երկրում չեք գտնի ըմպելիքի ոչ մի տարա, որի վրա հատուկ կույրերի համար հուշող գրություն չլինի թողնված:

 

Աթոռներ, որոնց վրայից պայուսակը չի ընկնում

Բոլորին էլ նյարդայնացնում է, որ աթոռի հենակից կախված պայուսակն անընդհատ ընկնում է գետնին: Ճապոնիայում ստեղծել են աթոռներ, որոնց վրա փոքրիկ երկարավուն տեղ է թողնված: Սա հրաշալի գաղափար է:

 

Ոտքերի լոգանքի հարմարանքներով գնացք

Այսպիսի բան ուրիշ ոչ մի տեղ հաստատ չեք գտնի: Ճապոնիայում կարող եք գնել էլեկտրագնացքի տոմս, որտեղ հնարավորություն կունենաք ոտքերի տաք լոգանք ընդունել՝ լարվածությունը վերացնելու և լավ հանգստանալու համար:

 

Փողոցում բաժանում են թղթե թաշկինակներ

Հիվանդացե՞լ եք: Առողջ եղեք և թաշկինակ ունեցեք Ձեզ մոտ: Այսպես կասեն բոլորիդ Ճապոնիայում: Այս թաշկինակները բաժանում են բոլոր փողոցներում: Եվ, այո՛, դրանք ամբողջովին անվճար են:

 

Բազմաֆունկցիոնալ զուգարանակոնքեր

Այս զուգարանակոնքերն իրենց մեջ ներառում են գրեթե ամեն ինչ: Դրանք օգնում են հաշմանդամներին. իրենք իրենց մաքրվում են, անգամ ինքնաջեռուցվում են: Երևի միայն տոստ չեն պատրաստում, չնայած ճապոնացիներից դա էլ հեռու չէ, մի օր դա էլ կանեն:

 

Կատուներով լի սրճարան

Կատուները հաճելի և գեղեցիկ կենդանիներ են: Այդ իսկ պատճառով ճապոնացիները բացել են տասնյակ սրճարաններ, որոնց գլխավոր առանձնահատկությունը մեծ քանակությամբ կատուների առկայությունն է: Այնտեղ մտնելով՝ կարծես մուտք եք գործում «փափուկ» դրախտ, որտեղից չես ցանկանում դուրս գալ:

 

Եվ վերջապես, Ճապոնիայում թույլատրվում է աշխատանքային ժամերին քնել

Ի՞նչ եք անում Դուք, երբ աշխատավայրում տանում է Ձեր քունը: Ճապոնացիները որոշել են օրենք ընդունել՝ աշխատանքի ժամանակ քնելու վերաբերյալ: Այս երևույթը Ճապոնիայում կոչվում է «ինեմուրի», որը թարգմանաբար նշանակում է «ներկա գտնվել և քնել»: Դուք անգամ կարող եք ղեկավարի հետ հանդիպման ժամանակ քնել. դա բնական երևույթ է համարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել