Tert.am-ը գրում է.

Երկրաշարժից հետո Գյումրիում մոտ 2600 ընտանիք շարունակում է ապրել տնակներում, որոնք շարքից դուրս են եկել։ 400-500-ը  ընտանիք էլ ապրում է  կիսաքանդ հանրակացարաններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը։

«3000 ընտանիք անօթևանների ցուցակում է հաշվառված, սակայն բնակարան ստանալու շահառու չի ճանաչվել, 1100-ը ուղղակի երկրաշարժի պատճառով են տնից զրկվել, մյուսներն էլ էլի երկրաշարժի հետևանքով, բայց մասնակի փոխհատուցվել են, կան նաև ընտանիքներ, որոնք հաշվառվելու համար փաստաթղթեր չեն ներկայացրել, ծրագիրը նախատեսում է բնակարանով ապահովել այն ընտանիքներին, որոնք բազմաբնակարանային շենքերից են բնակարաններ կորցրել, եթե սեփական տուն են կորցրել չի փոխհատուցվում»,-մանրամասնեց Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո Գյումրին ուշքի չի գալիս, ենթակառուցվածքները չեն զարգանում, աշխատեղեր չկան, աղքատության մակարդակը հասնում է մոտ 60 տոկոսի։

«Կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի և քայլեր մշակի, ամբողջ աղքատությունը մի տեղ է կուտակվում, մարդիկ 28 տարի շարունակում են ապրել խարխուլ տնակներում, մոտ 5 հազար ընտանիք ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, անհայտ է, թե այդ մարդիկ ինչպես են գոյատևում։ Կառավարությունն ասում է՝ մնացել է 550  ընտանիք և  բնակարանները տալուց հետո ծրագիրն ավարտված կհամարեն, բայց բնակֆոնդի վերականգնելը չէ միայն, բացի այդ պիտի այդ թիվն էլ հստակեցվի...»,-ընդգծեց Վահան Թումասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել