Картинки по запросу erdoganԴեկտեմբերի մեկից մինչ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգ անգամ ուղերձով դիմել է իր երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով դոլարը փոխանակել թուրքական լիրայով կամ ոսկով:
Այսօր նա կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որով մեղադրել է արտաքին աշխարհին Թուրքիայի տնտեսությունը կործանման տանելու համար և կրկին կոչ արել քաղաքացիներին թաքստոցներից հանել դոլարները և փոխարինել լիարյով կամ ոսկով:
«Եթե դուք սիրում այս երկիրը, եթե դուք սիրում եք թուրք ժողովրդին, ապա պետք է անցում կատարեք լիրային: Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները Սիրիայում մի շարք պետությունների սրտով չէ, և ցանկանում են տնտեսապես ծնկի բերել Թուրքիային »,- հայտարարել է Էրդողանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել