Վերջերս «Երևան Մոլում» բացվեց Tom Tailor գերմանական հայտնի ապրանքանիշի երևանյան խանութ-սրահը։ Այն ստեղծված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ընդգծել անհատականությունը, ինքնավստահությունը և ապրում են քաղաքի դինամիկ կյանքով: Tom Tailor Armenia-ն առաջարկում է դասական, ինչպես նաև ժամանակակից ամենօրյա հագուստ և աքսեսուարներ տղամարդկանց, կանանց և երիտասարդների համար։ Ապրանքանիշը ներկայացնում է 4 շարք, որոնցից Tom Tailor Armenia-ի այս տարվա աշուն/ձմեռ հավաքածուի մեջ տեղ են գտել իրեր Tom Tailor-ից, Tom Tailor Contemporary-ից, ինչպես նաև որոշ մոդելներ Tom Tailor Denim-ից։ Եթե դուք ուզում եք լինել վստահ և նորաձև, նախընտրում եք քիչ իրեր, բայց շատ համադրություններ, ապա առանց այս 5 իրերի ձեր աշուն/ձմեռ զգեստապահարանը միանշանակ թերի կլինի։

1․Tom Tailor Man Hoodie 

Այս բարձր վզով և երկկողմանի գրպաններով տաք ու հարմարավետ հուդին իսկական փրկություն է դեռևս արևոտ, բայց արդեն սառը եղանակին նաև որպես արտաքին հագուստ կրելու, իսկ ձմռանը բաճկոնի կամ վերարկուի հետ համադրելու համար։

2.Tom Tailor Man Coat - #everywearyougo

Ի դեպ՝ բաճկոնի մասին։ #everywearyougo հեշթեգն արդեն հուշում է՝ սա այն է, ինչ պետք է կրել, ուր էլ որ գնաս։ Այն չափավոր գրկում է մարմինը, բավականին հաստ և տաք է, ինչի հաշվին է՛լ ավելի հարմարավետ է ցանկացած իրավիճակում կրելու և ձմռանը դիմակայելու համար։

 

3. Tom Tailor Denim - Skinny Alexa

Tom Tailor Denim-ը մշտապես ջինսերի մեծ ընտրանի է ներկայացնում։ Այս աշնանը բրենդը ևս հավատարիմ է մնացել շատ աղջիկների կողմից սիրված skinny ջինսերի թրենդին՝ առաջարկելով դրանք 5 գունային լուծումներով՝ բաց մոխրագույնից մինչև մուգ կապույտ։

 

4. Tom Tailor Contemporary Dress

Զգեստները երբեք շատ չեն լինում, իսկ այս մեկը կարող է իսկական այլընտրանք դառնալ դասական սև փոքրիկ զգեստին։ Վերին հատվածում կիպ, իսկ գոտկատեղից ներքև ազատ ձևվածքը համադրված է սև ֆոնին ցաքուցրիվ սպիտակ և կապույտ ծաղկային նախշերի հետ։ Այսպիսի զգեստը կարող է դառնալ լավագույն ընտրությունը բոլոր առիթների համար՝ գործնական հանդիպումից մինչև ռոմանտիկ ընթրիք։

 

5. Tom Tailor Contemporary Coat

Ի՞նչ ձմեռ առանց ժամանակակից վերարկուի։ Tom Tailor-ի մոնոխրոմ մոխրագույն վերարկուն կլրացնի և՛ ջինսի ու շապիկի համադրությունը, և՛ վերոնշյալ զգեստը, և՛ ցանկացած ձմեռային սվիտեր։ Իսկ գաղտնիքը վերարկուի պարզ ու ոչ պարտադրող տեսքն է, որին պիկանտություն է հաղորդում գոտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել