Image result for աղետի գոտի դոմիկԵս ազատականության կրողն եմ:
Ես լիբերալիզմի ջատագով եմ:
Երկրի ու տնտեսության զարգացման համար մեկ օրենքը համարել ու համարելու եմ մրցակցությունը:
Սեփականության իրավունքի պաշտպանությունը սուրբ օրենք է, ինձ համար անընդունելի է օլիգարխներից իրենց սեփականությունը խլելու բոլշևիկյան կոչերը: Համոզված եմ, որ դա ոչ մի լավ բանի չի բերելու, ընդհակառակը, ավելի է մարդկանց աղքատացնելու և ունեզրկելու, զարգացման չնչին հնարավորություններն էլ վերացնելու է:
Ես հասկանում եմ, որ գործարարները ստիպված են եղել աշխատել մի համակարգի պայմաններում, որտեղ պետք է հարկերը թաքցնել, ստվերում աշխատել, կեղտոտ գործարքների գնալ, դա այս կառավարման համակարգի պարտադրանք է եղել և այդ գործարարներին պետք է ոչ թե պատժել, այլ, օրինակ, մաքուր դաշտում աշխատելու հնարավորություն տալ, այլապես եղածն էլ կկորցնենք և ընդհանրապես ո՛չ տնտեսություն կունենանք, ո՛չ ձեռներեցությամբ զբաղվելու ձգտում ունեցողներ:
Բայց... Երբ երկրաշարժից 28 տարի անց հարյուրավոր ընտանիքներ ապրում են դոմիկներում՝ անմարդկային պայմաններում, առանց ջրի ու կոյուղու, իսկ երկրի բարձրագույն պաշտոնյաները, երկրի վարչապետը, գեներալներն ու մարզպետը վերցնում ու քաղաքի կենտրոնում, քաղաքի գլխին միլիոնանոց շքեղ դղյակներ են կառուցում երկրի հարստությունից յուրացված գումարներով, որովհետև նրանք վերջին 20-25 տարում միայն պաշտոնյա են եղել։ Ես կողմ եմ, որ Գյումրիից որևէ պատահական ընտանիքի վերցնեն ու հրավիրեն այդ դղյակներում ապրելու որպես սիմվոլիկ ապտակ Հայաստանի բոլոր ժամանակների պաշտոնյաններին ու իշխանություններին, որ այլևս որևէ մեկի մտքով չանցնի ագահաբար թալանել ու ցինիկաբար այդ թալանածով թառել քաղաքի գլխին, և որևէ մեկի մտքով չանցնի, որ 2016թ-ին մեր կողքին կարող են լինել դոմիկում ապրողներ...
P.S. Քանի որ իմ Ֆեյսբուքի ֆռենդներում նաև վարչապետի խորհրդականներից կան, հորդորում եմ մտածել այս ուղղությամբ, մի առաջարկ ես կարող եմ ներկայացնել՝ Կապի նախարարության շենքը, որ դրել եք վաճառքի, ամբողջ գումարը օգտագործեք Գյումրիում նոր շենքերի կառուցման վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել