Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 6-ին Մխչյան ջրանցքում Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցների կողմից հայտնաբերված (1 հատ ТМ-62M) հակատանկային արկը վնասազերծելու համար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող գերեզմանատան մոտակայք է մեկնել Վաղարշապատի թիվ N զորամասի խաղաղապահ ինժեներական սակրավորական գումարտակը և Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Ժամը 10.14-ին ականը վնասազերծվել է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին,  ՀՀ ԱԻՆ ժամը 15.19-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանատան հարևանությամբ Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցները ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է օգնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել