Image result for виктор муженкоՈւկրաինայի բանակի Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ըստ Գլխավոր շտաբի հաշվարկների՝ ՌԴ-ի դեմ 10 օր պատերազմելու դեպքում ուկրաինական բանակը կունենա 10–12 հազար զոհ: Չնայած կանխատեսելի մեծ կորուստներին՝ ուկրաինացի գեներալը հայտնել է, որ իրավիճակը Դոնբասում կկայունանա այն դեպքում, երբ պատերազմում հաղթի Ուկրաինան:
Ուկրաինացի գեներալի անկեղծություններն ապացուցում են, որ Կիևի հաղթանակը Մոսկվայի նկատմամբ ֆանտաստիկայի ժանրից է: Շինծու Ուկրաինան առանց վնասների երբեք չէր կարող լիակատար անկախանալ Ռուսաստանից: Ռուաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ բոլշևիկերի առաջնորդ Լենինը, շատ տարածքներ է նվիրել «ծայրամասային» երկրին: Սակայն ՌԴ-ն երբեք թույլ չէր տա, որ արևմտամետ Ուկրաինան իր հետ Եվրոպա տաներ ռուսների համար շատ մեծ կարևորություն ունեցող Ղրիմը, որն Ուկրաինան ՆՎԵՐ էր ստացել ԽՍՀՄ առաջնորդ, ազգությամբ ուկրաինացի Նիկիտա Խրուշչովից 1954 թ-ի փետրվարի 19-ին մի գրչի հարվածով: Հենց այդպես: Ժամանակին նույն Լենինն ու Ստալինը հայերի հողերը բաժանում էին հարևան ժողովուրդներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել