Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը վերադարձրել են Հալեպի ևս հինգ թաղամասի նկատմամբ վերահսկողությունը։

Այդ մասին նշված է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած մամլո հաղորդագրությունում, որը հայտնվել է լրատվամիջոցի տրամադրության տակ։

Դրանում նշված է, որ Հալեպի արևելյան հատվածի ևս 5 թաղամասեր դեկտեմբերի 6-ի երեկոյի դրությամբ ամբողջովին անցել են Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ։

Հաղորդվել է նաև, որ մեկ օրում Հալեպի արևելյան թաղամասերից դեպի քաղաքի առավել անվտանգ թաղամասեր են ուղարկվել 302 խաղաղ բնակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել