Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ Հայաստանում հանգստյան օրերը շատ են, ինչից տնտեսությունը տուժում է: «Ցանկացած պարագայում մի ժամվա աշխատանք էլ նշանակություն ունի հարստությանն էլ ավելի հարստացնելու համար: Աշխատանքն է ստեղծում բարիք, որոնցից օգտվում ենք՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում  ռացիոնալ չի իրականացվում աշխատանքի արդյունքները և լավ չի բաշխվում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա, այդուհանդերձ, գոնե որպես այդպիսին չպետք է աշխատանքի դեմ խոչընդոտներ ստեղծել հանգստյան օրերին:

«Ի՞նչ հանգստյան օրեր, հասկացանք, ի՞նչ ենք արել, որ հիմա էլ այդքան հանգստանում ենք, նման դեպքերում ես կողմ եմ հնարավորինս շատ աշխատելու և շատ բարիք ստեղծելուն»,-ասաց նա:  

Նշենք, որ առաջիկա Ամանորի և Ծննդյան տոներին հանգստյան օրերի փոփոխություն չի նախատեսվում, ոչ աշխատանքային կլինի 8 օր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել