Իրականությունը դառն է, արդեն տարբեր աշխարհներ, տարբեր մարդիկ...
Գիտե՞ս, ես կհամարձակվեմ ասել, որ մենք երկուսով ենք հաղթել, բարոյական հաղթանակ, թե կեղծ հաղթանակ կարևոր չէ՛, միայն թե ո՛չ պարտություն։

Մենք երկուսով ենք ավարտը հռչակել, ձեռք ձեռքի բռնած մեր անդունդից դուրս եկել, այո՛, հիմա մենք դրսում ենք՝ մաքուր օդ ենք շնչում, բայց կարոտում ենք նաև այն հինը, պղտորը... Ու թե գիտենք վտանգի մասին, միևնույն է, թերթում ենք այդ փոշոտված նկարները, որոնք թունավորում են մեր ապագան, մեր հիշողությունները, բայց մեկ է մենք նայում ենք.... Նայում՝ փորձելով հիշել արդեն անհիշելին, քայլում մեզ հարազատ եղած տեղերով՝ փորձելով գտնել այդքան հնացած հետագիծը՝ մերը... Մեր՝ այնտեղ թողնված ծիծաղի մնացուկները՝ օդի հետ խառնված, խոտի վրա ցողուն դարձած, տերևների ձայնի հետ միախառնված, շոգ արևոտ օրվա պես պայծառ, անուշ, երևացող... Այդ 100 հիշողությունը՝ քաղաքով սփռված, ափսոս, որ դրանք այլևս անտեսանելի են ու օտար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել