Image result for ՎարչապետՎարչապետը բացեց կադրերի ընտրության գաղտնիքը

Շաբաթ օրը առաջին անգամ երկրի վարչապետը պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Վարչապետը իր այդ նախաձեռնության տրամաբանությունը տեսնում էր հանրության հետ աշխատանքը ավելի բաց և հրապարակային դարձնելու մեջ, այնինչ օգտատերերից շատերն ավելի պրիմիտիվ հարցեր էին ուղղում նրան: Օրինակ՝ հեքիաթների հավատում է, թե ոչ և այլն: Հնչեցին նաև հասարակական հնչեղություն ունեցող հարցեր:

Արդեն նախօրեին ֆեյսբուքցիների փոխարեն վարչապետը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին տնտեսության զարգացմանը: Հետաքրքրական էր հատկապես կադրերի ընտրության վերաբերյալ հարցին վարչապետի տված պատասխանը:
Նա խոսեց անկուշտ պաշտոնյաներից՝ նշելով, որ աչքը կշտանալու կամ կոշտ հոգեբանության հատկությունը փողի քանակից և դրամապանակի հաստությունից չէ: Սա ակնարկ էր՝ ուղղված այն պաշտոնյաներին, ովքեր մեծ կարողություն ունեն, սակայն չեն «կշտանում» ունեցածով և դառնում են հասարակության հաշվին սնվող տզրուկներ:

Գլխավոր խնդիրը, փաստորեն, այն է, որ թիմի կազմում ընտրվեն այնպիսի մարդիկ, ովքեր պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման և բիզնեսի լոբինգ անելու համար, այսինքն՝ կլինեն «կուշտ»: Սակայն որպեսզի պաշտոնյաները «կուշտ» լինեն, անհրաժեշտ է, մոտիվացնել նրանց, բարձրացնել վարձավճարները, նոր կադրերի ներգրավել: Կարևոր է կադրերին ընտրելուց հաշվի առնել նրանց աշխատանքի արդյունավետության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել