Tert.am-ը գրում է.

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության և տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման վերաբերյալ և կարևորել այդ գործընթացներում ԱԶԲ հնարավոր ներգրավումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել