ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել