Tert.am-ը գրում է.

Օրերս Մայամիում կայացել է Մադոննայի Raising Malawi հիմնադրամի օգտին բարեգործական երեկոն, որը զբաղվում է Մալավիայի երեխաների խնդիրներով: Հարկ է նշել, որ աս միջոցառումն էլ զերծ չի մնացել 58-ամյա աստղի սկանդալային պահվածքից: Օրինակ՝ երգչուհին խոստացել է իր նախկին ամուսին Շոն Պենին ամուսնանալ նրա հետ, եթե նա հիմնադրամին նվիրաբերի 150000 դոլար: Հարկ է նշել, որ վերջինս ուրախությամբ համաձայնել է, սակայն աճուրդում հաղթողն այլ մարդ է եղել: Դա չի խանգարել երգչուհուն ամուսնական հիմնի ներքո բեմ հրավիրել նախկին ամուսնուն:

Այս ամենով ներկայացումը չի ավարտվել: Ինչ-որ կերպ Պենի մոտ ձեռնաշղթաներ են հայտնվել, որոնք նա հագցրել է իր նախկին կնոջը: Ինչին հաջորդել է երգչուհու ոչ երկիմաստ արտահայտությունը՝ «Մեր ամուսնության ընթացքում նման պահեր շատ են եղել: Ես դեռ սիրում եմ քեզ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել