Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով Մոսկվա ժամանելուց առաջ հայտարարել է, որ Ռուսաստանից Անկարայի ամենամեծ սպասելիքը վիզային ռեժիմի վերացումն է.

«Սա իմ առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայի վարչապետների համար ավանդական դարձած Ադրբեջան ու Հյուսիսային Կիպրոս այցելելուց հետո։ Մենք կբանակցենք Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, նախագահ Վլադիմիր Պուտինի ու Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ»։

Նա ըդնգծել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները ներկայումս թևակոխել են կարգավորման ժամանակաշրջան. «Կարգավորումը բավական արագ առաջ է ընթանում։

Մենք որոշակի կորուստ ենք վերապրել, սակայն ներկայումս եկել է դա լրացնելու ժամանակը։ Ռուսաստանը դեռ սահմանափակում է թուրքական գյուղմթերքի ներկրումը։ Մենք կքննարկենք դա։

Ռուսաստանում ես կքննարկեմ նաև Սիրիայում, Ուկրաինայում, Կովկասում տիրող իրավիճակը»։

Յըլդըրըմի խոսքերով՝ Թուրքիան վավերացրել է «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը և այժմ ակնկալում է, որ նույնը կանի Ռուսաստանի խորհրդարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել