Tert.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգը World Travel Awards մրցանակի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն մշակութային ուղղությունը ճանապարհորդությունների համար. հաղորդում էքաղաքի զբոսաշրջության զարգացման կոմիտեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակի World’s Leading Cultural City Destination 2016 անվանակարգի շնորհման արարողությունը կայացել է Մալդիվներում: Սանկտ Պետերբուրգից բացի հաղթանակի համար պայքարել են նաև Պեկինը, Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, Ռիո դե Ժանեյրոն, Հռոմը, Սիդնեյն ու Վենետիկը:

Կայքը գրում է, որ սեպտեմբերին World Travel Awards–ի մասնագետները Սանկտ Պետերբուրգը ճանաչել են լավագույն եվրոպական ուղղություն հանգստի համար. հյուսիսային մայրաքաղաքն այս մրցանակին արժանացել է արդեն երկրորդ անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել