Ցավոք, ձմռանը վթարների թիվը կտրուկ աճում է: Վթարի զոհ են դառնում անգամ կարգապահ վարորդները…

Իրականում գոյություն ունեն սխալներ, որոնք թույլ են տալիս անգամ ամենակարգապահ վարորդները: Այդ սխալների մասին պետք է բոլորն իմանան:

Վտանգավոր «ձմեռային անվադողը»

Առաջին սխալը, որը կարող է ողբերգության պատճառ հանդիսանալ, այսպես կոչված, «կպչուն» ռետինի օգտագործումն է: Լայն գովազդված տարբերակ է, սակայն կցորդման գործակիցը անվտանգ չէ, քանի որ չի կպչում սառույցին, մերկասառույցին կամ ձյանը:

Ձմեռային անվադողն ամենևին չի երաշխավորում ճանապարհային բացարձակ անվտանգությունը: Այդ իսկ պատճառով վարելիս հարկավոր է ընտելանալ ձմեռային անվադողերին, զգույշ վարել:

Խաբուսիկ արգելակները

Երկրորդ տարածված սխալը ABS համակարգի թյուրըմբռնումն է: Արգելակների աշխատանքի հակամեկուսիչ համակարգը չի ենթադրում արգելակող ընթացքի կրճատում: Ձմեռային թեստերը ցույց են տվել, որ այդ համակարգի առկայության արգելակումը 3 մետրով ավելացնում է արգելակման ճանապարհը՝ չոր ասֆալտի վրա արգելակման համեմատ՝ միջին արագության ընթացքի դեպքում: Ավելի մեծ արագությունների դեպքում, այն կարող է հասնել 15մ: ABS համակարգի աշխատանքի մասին սխալ պատկերացումը նույնպես վթարների է հանգեցնում:

Լիաքարշակն իբրև տհաճությունների աղբյուր

Եվս մի սխալ. վարորդը լիովին վստահում է լիաքարշակ համակարգին: Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն. առայժմ գոյություն չունի այնպիսի լիաքարշակ համակարգ, որը թույլ կտա վարորդին ցանկացած պայմաններում, ցանկացած իրավիճակում անել այն, ինչ ուզում է:

Լիաքարշակ համակարգը պահանջում է ընտելացում, և եթե փորձի պակաս կա, ապա այդ համակարգի լինել, թե չլինելը նույնն է:

Հաջողություն ճանապարհներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել