Image result for լուսավոր հայաստան քաղաքացիական պայմանագիրԸնդդիմադիր երեք կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության» դաշինքն արդեն հավակնում է դառնալ գալիք ընտրություններում ՀՀԿ-ին հակազդող գլխավոր ուժերից մեկը։ Երկար ժամանակ ՀՀԿ-ն մեծ հիացմունքով հետևում էր առաջին երկու ուժերի միջև ծագած տարաձայնություններին, կրակին յուղ լցնում և գլուխ գովում, որ ընդդիմություն չկա Հայաստանում, իսկ ՀՀԿ-ն շարունակում է լինել միակ ուժեղ և միաձնյա քաղաքական առաջատար ուժը։
Այս դաշինքը, իհարկե, սառը ցնցուղ չէ ՀՀԿ-ի համար, սակայն այն, որ վերջիններս իրենց սոցցանցային տուզիկներին արդեն «քսի են տվել» այս դաշինքի քաղաքական կարևորությունն ու արժեքը մթագնելու և ամեն կերպ կեղտոտելու համար, ակնհայտ է դարձնում ՀՀԿ-ում օրըստօրե մեծացող անհանգստությունը, քանի որ դաշինքը չէր մտնում վերջինիս ծրագրերի մեջ, և ինքն ավելի քան վստահ էր, որ ընտրությունների նախաշեմին կարողացել է բոլոր խաղաքարտերն իրեն շահեկան կերպով դասավորել, քիչ թե շատ խոշոր խաղացողներին չեզոքացնել։ Բոլոր դեպքերում այս դաշինքը մեծ ներուժ ունի ՀՀԿ-ի բոլոր նախընտրական ծրագրերը խառնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել