Tert.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի արևելքում գտնվող 30 թաղամասերում, որը կազմում է քաղաքի տարածքի 52 տոկոսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:

Հաղորդվում է, որ կիրակի սիրիական կառավարական ուժերը ազատագրել են Ալ-Քաթարջի թաղամասը, որը շուրջ 3 քառ. կմ տարածք է զբաղեցնում:

Ինչպես ընդգծում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, սիրիացի զինվորականները շարունակում են հաջողությամբ առաջ ընթանալ Հալեպի արևելյան շրջաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել