«Գլուխս սոդայով և խնձորի քացախով լվանալու իմ փորձարկումը պետք է տևեր մեկ ամիս, բայց ես չեմ կարողանում կանգ առնել: Արդեն վեց ամիս է, ինչ ես դադարել եմ շամպուն օգտագործել:

Ամեն ինչ սկսեց փոքր փորձարկումից։ Իմ խմբագիրն ինձ հարցրեց՝ արդյոք չեմ ուզում փորձել մեկ ամիս գլուխս շամպունի փոխարեն այլ միջոցով լվանալ:

Ես չուզելով համաձայնեցի, և մեկ ուրիշ գործընկերուհուս հետ սկսեցինք մազերի այլընտրանքային խնամքով զբաղվել:

Անցել է արդեն կես տարի, բայց ես չեմ պատրաստվում հետ վերադառնալ շամպունին:

Իմ մազերն ավելի առողջ և լսող են դարձել:

Մազերս ավելի քիչ են յուղոտվում, և ես կարողանում եմ 4-5 օրը մեկ լվանալ մազերս:

Մազերս ավելի փափուկ են դարձել, քիչ են խճճվում, ավելի շատ փայլ է հայտնվել, իսկ գլուխս դադարել է քոր գալ: Հիմա ես ավելի քիչ խնդիրներ ունեմ:

Բնական խոպոպներ ստանալու համար բավական է միայն մի փոքր կոկոսի յուղ քսեմ՝ թաց ժամանակ:

  

Այս միջոցը թույլ է տալիս նաև գումար խնայել:

Եթե այս միջոցը ձեզ հետաքրքրեց, ինչո՞ւ դուք էլ չփորձեք այն: Գոնե որոշ ժամանակով: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի:

Ահա թե ինչպես եմ ես անում. 2 ճաշի գդալ սոդան լցնել 500 մլ տարողությամբ ապակե տարայի մեջ:

Թրջեք մազերը: Տարայի մեջ ջուր լցրեք և այնքան խառնեք, մինչև սոդան լուծվի:

Լցրեք այդ լուծույթը ձեր գլխին և լավ տարածեք մազերի մեջ:

Այժմ վերցրեք 2 ճաշի գդալ խնձորի քացախ և լցրեք այդ նույն տարայի մեջ: Վրան ջուր ավելացրեք, լցրեք ձեր գլխին և անմիջապես մաքուր ջրով լվացեք մազերը: Այս չափաբաժինը երկար մազերի համար է:

Միջին չափի երկարության մազերի համար բավական կլինի 1 ճաշի գդալ սոդա և քացախ, 1 բաժակ ջուր: Եթե լվանալուց հետո ձեզ թվա, որ ձեր մազերը լավ չեն մաքրվել, մյուս անգամ սոդան մի փոքր շատ արեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել