Tert.am-ը գրում է.

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը կրկին գովաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին` այս անգամ անվանելով նրան «խելացի մարդ», ով արագ կկողմնորոշվի նախագահի պարտականությունների կատարման գործում, որոնք նոր են գործարարի համար:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը` հիշեցնելով, որ նախկինում Պուտինն ամերիկացի գործարարին «հանճարեղ և տաղանդավոր անձնավորություն» էր անվանել: Այս անգամ ՌԴ առաջնորդը կարևորել է Թրամփի փորձը բիզնեսում` նշելով, որ նրա հաջողությունն այդ ոլորտում նրա խելքի ապացույցն է:

Ինչպես աղբյուրն ընդգծում է, Պուտինը նախկինում ևս հույս էր հայտնել, որ Թրամփի ղեկավարությամբ առավել հեշտ կլինի վերականգնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել