ksa-syriaՎերջին մեկ շաբաթում Սիրիայի տարբեր շրջաններում համաներվել են ավելի քան 2500 գրոհայիններ՝ հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Միայն վերջին օրերին Էթ-Թելից (Դամասկոս նահանգ) Իդլիբ է տեղափոխվել «Ջեբհաթ Ֆաթհ ալ-Շամի» ավելի քան 500 գրոհային, ինչպես նաև նրանց ընտանիքների ավելի քան 1500 անդամ։ Նրանք կառավարական զորքերին են հանձնել ողջ ունեցած ծանր սպառազինությունը, ինչպես նաև ավելի քան 200 ինքնաձիգ և զինամթերք։ Նրանց տեղափոխման համար իշխանությունները 44 ավտոբուս էին տրամադրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել