7phzbm7jmxentwsdovz8cz7ieakdvtwjՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խելացի մարդ է։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կկարողանա արագորեն գիտակցել պատասխանատվության այլ մակարդակ. «Թրամփը եղել է գործարար, իսկ այսօր նա արդեն պետական գործիչ է, աշխարհի առաջատար երկրներից, ռազմական ու տնտեսական պլանում ամենահզոր երկրներից ԱՄՆ-ի ղեկավարը։

Եվ քանի որ նա կարողացավ հաջողության հասնել բիզնեսում, դա վկայում է, որ նա խելացի մարդ է։ Իսկ եթե խելացի մարդ է, նշանակում է, որ նա լիովին ու բավական արագ կգիտակցի պատասխանատվության այլ մակարդակ»։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները ելնում են նրանից, որ Թրամփը կգործի հենց նման դիրքորոշմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել