snizit-ves-pomojet-vsego-odna-grusha-v-denNewsyou.info-ի փոխանցմամբ՝ Լուիզիանայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ տանձն օգնում է նվազեցնել մարդու քաշը։ Խորհուրդ է տրվում կազմվածքը պահպանելու համար օրական օգտագործել մեկ տանձ։

Սխալ սնվելու պատճառով ԱՄՆ-ի բնակիչների շրջանում վաղուց այժմեական է դարձել ավելորդ քաշի խնդիրը։

Այդ պատճառով էլ ամերիկացի հետազոտողները սկսել են փնտրել ունիվերսալ մեթոդներ, որոնք կօգնեն նիհարել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու։

9 տարվա հետազոտության աևդյունքները ցույց են տվել, որ սովորական տանձն ունի ճարպպ այրելու յուրահատկություն։ Գիտնականներն ընդգծել են, որ տանձի մեջ կա մեծ քանակությամբ С վիտամին։

Բացի այդ, տանձի կալորիականությունը մեծ չէ. մեկ տանձը պարունակում է 100 կալորիա, ընդ որում՝ դրանցում բացակայում են խոլեստերինը, աղն ու ճարպաթթուները։ Նրա մեջ կա նաև կալիում, որը նպաստում է օրգանիզմի մաքրմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել