8929f51bՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի ԿԸՀ-ը նախագահական ընտրություններին պատրաստվելու ընթացքում մեկ միլիոնով կրճատել է ընտրողների թիվը՝ ցուցակից հեռացնելով վաղուց երկիրը լքածներին, բանտարկյալներին ու անչափահասներին։

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուզբեկստանի ԿԸՀ-ի նախագահ Միրա Ուլուգբեկ Աբդուսալոմովը։ Նա ընդգծել է, որ նախնական տվյալներով ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում էր 21.4 միլիոն մարդ, սակայն կրկնակի ստուգումից հետո այդ թիվը նվազեցվել է 1 միլիոնով։

Աբդուսալոմովի խոսքերով՝ կրճատված ցուցակից անհետացել են քաղաքացիություն չունեցողները, քաղաքացիությունը փոխածները, անչափահասները, բանտարկյալները, ինչպես նաև տևական ժամանակ արտերկրում գտնվող Ուզբեկստանի քաղաքացիները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուզբեկստանի նախագահական ընտրություններին քվեարկել է 11.4 միլիոն մարդ կամ ընտրողների 55.89 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել