130410_medex_chinabirdflu-jpg-crop-rectangle3-largeՃապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում H5 թռչնագրիպի բռնկման կապակցությամբ ոչնչացվել է ավելի քան 500.000 թռչուն։

Հաղորդվում է, որ թռչնագրիպի բռնկումը գրանցվել է Նինիգատա շրջանի Ձյոէցու քաղաքի ֆերմայում ու Սեկիկավա գյուղում և Աոմորի շրջանում։ Եթե Աոմորի շրջանում թռչնագրիպի հիմնական զոհերը դարձել են բադերը, ապա Նինիատա շրջանում տուժել են հավերը։

Ընդհանուր առմամբ այդ երկու շրջանում ոչնչացվել է մոտ 540.000 թռչուն։ Ներկա դրությամբ թռչնաբուծական ֆերմաներում իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել