Հատուկ կոչով, միգուցե խնդրանքով, դիմում եմ պատասխանատու մարմիններին` լինի դա Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ծառայությունը, Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնը, Գործադիր կամ Օրենսդիր մարմինները, քաղաքապետարանները, ՀՀ ՈՍ ՀՆՋ-ի տղերքը կամ այլք, տարբեր նորմատիվ-իրավական, հասարակական, թեկուզ քաղաքական որոշումների միջոցով պարտադրել շների տերերին շներին հասարակական վայրերում ման տալու համար վերջիններիս անպայման հագցնեն այսպես ասած намордник-ներ (հայերենով` կարծես թե հնչում է այսպես` դնչակներ): Հակառակ դեպքում` չենթարկվողը թող ենթարկվի վարչական տույժի (մեծ գումարների, որ չկրկնվի): Նման պահանջը հանրության շրջանում շատ մեծ է, հատկապես` հաշվի առնելով այն, որ նման արատավոր երևույթներն ու դեպքերը շատ վտանգավոր կարող են լինել ոչ միայն անցորդների համար, այլ նաև հենց շների տերերի համար: Եվ վերջում` քաղաքական այս լարված պայմաններում խնդրում եմ այս կոչը կամ խնդրանքը չքաղաքականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել