Հալեպում իրավիճակի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի նոր առաջարկները մեծամասամբ համընկնում են այդ խնդրի լուծման Մոսկվայի մոտեցումների հետ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարը բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ Լավրովն այդ մասին հայտարարել է Մոսկվայում՝ ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։

«Ջոն Քերին մեզ հետ Հռոմում կայացած հանդիպմանը փոխանցել է ամերիկյան առաջարկները, որոնք ընթանում են մոտեցումների հունով, որոնք վաղուց մեր փորձագետները պաշտպանում են ամերիկացիների հետ բանակցություններում»,-նախարարի խոսքերն է մեջբերում Interfax-ը։

«Մենք պատրաստ ենք անհապաղ մեր ռազմական փորձագետներին, դիվանագետներին ուղարկել Ժնև, որպեսզի, հաշվի առնելով ամերիկյան առաջարկները, ամերիկացի գործընկերների հետ համատեղ համաձայնեցնեն այնպիսի համատեղ գործողություններ, որոնք կապահովեն առանց բացառության բոլոր գրոհայինների հեռացումն Արևելյան Հալեպից, կապահովեն անխոչընդոտ մարդասիրական մատակարարումներ քաղաքի բնակիչներին և կապահովեն նորմալ կյանքի հաստատում Արևելյան Հալեպում»,-հավելել է Լավրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել